Երեք արտահայտություն, որոնց մասին պետք է մեկընդմիշտ մոռանալ
LIFEWnews.am-ը գրում է.
Բառերն անհավանական ուժ ունեն։ Դրանք կարող են երջանկացնել մարդուն կամ թունավորել նրա կյանքը, ոգեշնչել կամ տրորել մարդու ներաշխարհը։
Անինքնավստահ մարդը հիասթափեցնում է շրջապատին, իսկ ինքնավստահ մարդը ոգեշնչման աղբյուր է հանդիսանում։
Բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, թե ինչպես է արտաքին ներգործությունը փոխում մեր զգացմունքները։ Շրջապատի ժպիտները մարդկանց երջանիկ են դարձնում։
Մեր բառերը եւս ուղիղ ազդեցություն են ունենում ինչպես մեր, այնպես էլ շրջապատի վրա։
Ահա այն երեք արտահայտությունները, որոնց մասին պետք է ընդմիշտ մոռանալ.
1. «Ես միշտ…»
Ոչ, ոչ միշտ։ Հնարավոր է դուք դրանով զբաղվել եք մեկ անգամ կամ նախկինում, բայց ոչ միշտ։ Պետք չէ ծրագրավորել ապագան։
Խուսափեք միանշանակ հայտարարություններից։ Կյանքն անընդհատ շարժման մեջ է։ Այսօր դուք նույնը չեք, ինչ մեկ տարի, մեկ ամիս կամ մեկ օր առաջ էիք։
«Միշտ» հասկացություն գոյություն չունի։
2. . «Նա ուներ… դա արդար չէ»
Այո, երբեմն կյանքն անարդար է։ Դուք միլիարդատեր չեք ծնվել եւ, հնարավոր է, երբեք էլ չդառնաք։ Ցածրահասակ մարդիկ, ամենայն հավանականությամբ, բասկետբոլիստ չեն կարող դառնալ, այդպիսին է կյանքը։
Անարդարության դեմ պայքարելու լավագույն միջոցն է գտնել, թե ինչումն է կյանքը անարդար ձեր հանդեպ եւ դա առավելություն դարձնեք։ Դուք ցածրահասա՞կ եք. հոյակապ է։ Սա նշանակում է, որ կարող եք լինել այն վայրերում, որը հասանելի չէ մյուսներին։
Ոչ բավարար կրեատի՞վ եք.սարսափելի չէ։ Կենտրոնացեք գլխավոր նպատակի վրա եւ հասեք դրան։
Յուրաքանչյուր մարդ ունի իր տաղանդը, պարզապես պետք է կարողանա այն բացահայտել։
Փոխարինեք այդ արտահայտություն. «Ես չեմ տիրապետում դրան, բայց կարող եմ»։
3. «Եթե միայն… ապա ես կարող էի…»
Երջանկությունը սկսում է այս պահին եւ վերջ։ Այս արտահայտությունը հատկապես օգտագործվում է փողերի դեպքում.
«Եթե միլիոնատեր լինեի, իմ գործը կսկսեի», «Հենց շատ գումար աշխատեմ, իսկապես կսկսեմ ապրել» եւ այլն։
Մարդու մոտ նորը գնելու ցանկություն միշտ էլ լինելու է։ Երբ սկսեք գնահատել հենց այս պահը եւ ապրեք ներկայով, կմոռանաք փողի մենթալիտետի մասին։
Սովորաբար այդ արտահայտությունն ուղեկցվում է. «Նրանք ունեն… եթե միայն ես էլ ունենայի…» արտահայտությամբ։
Հերիք է արդարանաք։ Այստեղ եւ այս պահին դուք բազմաթիվ հնարավորություններ ունեք, որոնց ուղղությամբ կարելի է աշխատել։ Կարեւոր է վերջնական կետին հասնելու նպատակասլացությունը։ Դրա փոխարեն կարող եք ասել. «Քանի որ ես ունակ եմ…, ուստի կարող եմ անել…»։



