Թուրքիան շարունակում է կեղծել պատմությունը (տեսանյութ)
VIDEOԱյս կադրերը նկարահանվել են Թուրքիայի Անկարա նահանգի Յոզղատ գավառի Բուրունքըշլա գյուղում, որը մինչ 1915 թ. եղել է հայկական:
Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ. օգոստոսի վերջերին այսինքն քուրդ-թուրքական բախումների ամենադրամատիկ ժամանակաշրջանում:
Ըստ Բուրունքըշլայի ներկա գյուղապետ Նեչաթի Յալչինի, հայերն այստեղ ապրել են մինչև 1924 թ., այնուհետև գաղթել են Սալոնիկ, սակայն 1960-ականներին ներգաղթել են գյուղ, իսկ արդեն 1970-ին գյուղից կրկին հեռացել է վերջին հայ ընտանիքը:
Ըստ տեսնյութի քարոզչական կադրերի, գյուղում մնացել են միայն մուսուլման հայերը: Տեսնյությում ակնհայտ երևում է, որ նոր կառուցված միակ գերեզմանի վրա հանգուցյալի մահվան թվական նշված է 1962թ.: Սրանով ցանկանում են ի ցույց դնել կեղծված պատմության, ասպես ասած իսկությունը:
Պատմությունից հայտնի է, որ 1915 թ. հուլիսի կեսերին Բուրունքըշլայի հայ բնակչությունը մերժելով հավատափոխ լինելու երիտթուրքերի առաջարկը՝ ենթարկվում է սպանդի, երեք օր տևած ջարդերից հետո թուրք խուժանը գյուղի մոտակա ձորում պատսպարված 120 հայերին ևս հայտնաբերում ու կացնահարում են: Իսկապես, կան գյուղից փրկվածներ, ովքեր հենց Սալոնիկում են, սակայն նրանք էլ երբեք գյուղ չվերադարձան, քանի որ թուրքական յաթաղանը միշտ կախված էր նրանց գլխին:
Կիլիկիա Հայաստան, Ֆեյսբուք:



