Ամերիկացի երկվորյակները չորս զույգ երկվորյակների մայրեր են դարձել
SOCIETYԱՄՆ-ի Օրեմ քաղաքում (Յուտայի նահանգ) երկվորյակներ Քերի Բունքերը եւ Քելի Ուոլը երկրորդ անգամ երկու զույգ երկվորյակներ են ունեցել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը:
36-ամյա ամերիկուհիների առաջին ծննդաբերությունները տեղի են ունեցել մի քանի ամսվա տարբերությամբ: Այժմ նրանց առաջնեկների զույգերը չորս եւ հինգ տարեկան են, բացի այդ, Բունքերը երկու տարեկան երեխա ունի: Բունքերը երկրորդ անգամ երեք շաբաթ ուշ Է ծննդաբերել Ուոլից:
Կանանց խոսքով՝ իրենք ոչ միայն քույրեր են, այլեւ ընկերուհիներ, հարեւաններ եւ գործընկերներ, ուստի պանտրաստվում են ինը երեխաներին միասին մեծացնել:
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե Օրեմի այդ բնակչուհիներն ունեն արդյոք ամուսիններ կամ զուգընկերներ:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
3
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
4
IDBank and Idram participate in Career City Fest
5
Unibank issues USD bonds with a 5.6% yield



