Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Փետրվարի 26-ին ԻԻՀ-ում տեղի են ունենալու Մեջլիսի և Բանիմացների խորհրդի ընտրությունները

BLOG

Ռուդիկ Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փետրվարի 26-ին ԻԻՀ-ում տեղի են ունենալու Մեջլիսի և Բանիմացների խորհրդի ընտրությունները, որոնք թեև ունեն կարևոր նշանակություն, քանի որ առաջինը երկրի օրենսդիր, իսկ երկրորդը գերագույն հոգևոր առաջնորդին ընտրող մարմիններն են, սակայն նախընտրական ողջ գործընթացին հետևելուց հետո կարելի է ենթադրել, որ թյուր են այն մոտեցումները, որոնք հիմնված են ընտրությունների արդյունքում սպասվող համակարգային փոփոխությունների տրամաբանության վրա:

Իրանի կառավարման համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ ընտրությունների անցանկալի հետևանքները կանխվում են նախքան ընտրությունները, ուստի այդ երկրի ներքին և արտաքին ռազմավարություն մշակողների և իրականացնողների համար ընտրություններն անակնկալներ, որպես կանոն, չեն մատուցում: Այս անգամ ևս նախընտրական գործընթացներն անցան Իրանում հարաբերական հարթ, առանց ավելորդ լարվածության, հանգիստ մերժվեցին այն թեկնածությունները, որոնք հակասում են իսլամական կառավարման սկզբունքներին և չափորոշիչներին:

Քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ ստանձնած Սահմանադրությունը պահպանողների խորհուրդը հիմնականում մերժեց բարեփոխական թևը ներկայացնողների թեկնածությունները, դա ստեղծեց պատրանք առ այն, որ բարեփոխականները ցանկանում են համակարգային փոփոխություններ, որին ընդդիմանում են պահպանողականները՝ մոռանալով, որ ի դեմս բարեփոխականների՝ գործ ունենք ոչ թե արևմտյան լիբերալ-ազատական հայացքների տեր քաղաքական միավորի, այլ ուժի հետ, որը ծնունդ է իսլամական կառավարման համակարգի:

Իսլամական կառավարման համակարգն Իրանում կայացել և գոյատևել է պահպանողական գաղափարախոսության շնորհիվ, որին որպես այլընտրանք և լրացնող՝ ներկայացել է չափավոր ազատական բարեփոխական գաղափարախոսությունը: Վերջինս, եթե վերահսկելիության տիրույթում է, ապա ոչ միայն կարող է, այլ պետք է գոյություն ունենա, քանի որ նրա առաջարկած այլընտրանքային ուղիները երբեմն շատ արդյունավետ են լինում ներքին և արտաքին քաղաքականության մեջ: Օրինակ՝ 2013 թ. նախագահական ընտրություններից հետո մենք տեսանք, թե Իրանի բարեփոխական կառավարությունն ինչպիսի շոշափելի արդյունքներ գրանցեց ԻԻՀ-ի միջուկային հիմնախնդրի լուծման հարցում:

Նախընտրական շրջանում ընտրացուցակների զտումները պայմանավորված էին այն հանգամանքով, որ բացառվի իսլամական կառավարման համակարգի համար վտանգ ներկայացնող մարդկանց մուտքը խորհրդարան և Բանիմացների խորհուրդ՝ անկախ նրանց այս կամ այն թևին հարելու իրողությունից: Այն, որ ասվում է, թե իբր 6230 մեջլիսի պատգամավորի թեկնածուների մեջ զտումների հետևանքով մնացել է միայն 70 բարեփոխական, արվում է ինչ-ինչ քարոզչական նպատակներով: Պահպանողական և բարեփոխական լինելու հարցը չի կարգավորվում օրենքով, չկան կուսակցություններ և կուսակցական բաժանում, հետևաբար մարդը կարող է մի օր ներկայանալ որպես բարեփոխական, հաջորդ օրը պահպանողական կամ զբաղեցնի դրանց միջև միջանկյալ դիրք՝ ապակողմնորոշման պատճառ դառնալով:

Նկատենք նաև, որ գործող նախագահ Հ. Ռուհանին նախքան նախագահ դառնալն առավելապես ճանաչված է եղել որպես պահպանողական գործիչ, իսկ ռահբարը նախքան 1989 թ., երբ դարձավ գերագույն հոգևոր առաջնորդ, գերազանցապես բարեփոխական հայացքներ է ունեցել:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference