Սղոցեք, սիրելիներս, սղոցեք․ սպորտային այս կշռաքարի դիմաց տուն են առաջարկում
SOCIETYՂազախստանում սոց կայքերում մեկ նման կշռաքարի դիմաց 10 հազար դոլար են առաջարկում։ Ոմանք անգամ Աստանայում մի ամբողջ տուն են պատրաստ տալ դրա դիմաց։
Ղազախստանցիները այս հայտարարություններից հետո շտապել են խանութներ՝ ձեռք բերելու սպորտային գույքից՝ հույս ունենալով, որ գումար կվաստակեն վերավաճառքից։

Դեպքեր են եղել, երբ մասնավոր տներից գողացել են կշռաքարերը, սակայն գործարքներ կնքելու մասին որեւէ տեղեկություններ չկան։ Ոչ ոք չի լսել, որ ինչ որ մեկին կշռաքարի դիմաց գումար կամ տուն տան։

«Երբ տեսա հայտարարությունը, 2 հատ գնեցի՝ 110 եւ 150 դոլարով, որպեսզի վաճառեմ 10 հազարով։ Հետո տեսնեմ՝ այդ հայտարարությունն այլեւս չկա, հեռախոսահամարը, որ թողել էին, անհասանելի է»,- պատմել է տեղի բնակիներից մեկը։
Այսօր սոցկայքերում նման մեծ թվերով կշռաքարեր ձեռք բերելու մասին հայտարարությունները անհետացել են, իսկ ահա դրանք վաճառողները բազմաթիվ են։ Տեղի լրատվամիջոցները կարծում են, որ այս հայտարարությունները հսկայական խարդախություն էին։
Պատրաստեց Past.am-ը:



