Ի՞նչ ուենցվածքի տեր է Տավուշի մարզի դատախազը
SOCIETYԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Արմեն Մարուխյանի՝ Տավուշի մարզի դատախազի պաշտոնը զբաղեցնելու հայտարարագիրը:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Մարուխյանը հայտարարագրել է մեկ բնակարան, հինգ միլիոն դրամի եւ վեց հազար ամերիկյան դոլարի չափով դրամական միջոցներ: Հունվար ամսվա համար էլ նրա աշխատավարձը կազմել է 593 հազար դրամ:
Նշենք, որ Արմեն Մարուխյանը մինչ դատախազ նշանակվելը զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնը:
Նորանշանակ պաշտոնյան փոխարինել է Տավուշի մարզի արդեն նախկին դատախազ Տիգրան Սարգսյանին, ով ըստ պաշտոնական տվյալների՝ ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն: Սակայն խոսակցություններ կան, որ վերջինս մարզի դատախազությունում խնդիրներ է ունեցել եւ ստիպված է եղել դիմում գրել՝ թոշակի անցնելու պատճառաբանությամբ։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



