Ո՞ւմ է նման Վահեի և Լիլիթի նորածին դուստրը. Վահեի առաջին հարցազրույցը
PHOTO
Blognews.am-ը գրում է.
BlogNews-ն իր ընթերցողներին հայտնել է, որ հաղորդավար-ամուսիններ Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը երեկ ծնողներ են դարձել։ Այսօր արդեն նորաթուխ հայրիկը հարցազրույց է տվել BlogNews-ին, որի ժամանակ ասել է, որ սիրելի կինն ու նորածին դուստրն իրենց լավ են զգում։ «Փառք Աստծո, Լիլիթն այսօր ավելի լավ է։ Հիմա էլ իր մոտ եմ գնում»,- ասաց Վահեն։
Ի սկզբանե զույգը մտադիր էր փոքրիկին տալ Անի անունը, սակայն հետո ամուսինները որոշել են 2 անունով կնքել բալիկին։ «Մեր աղջիկը 2 անուն ունի՝ Անի Անդրեա։ Գաղափարն իմն էր, անվան ընտրությունը՝ երկուսինս»,- նշեց նորաթուխ հայրիկը։
Վահեն դժվարացավ փոխանցել այն զգացողությունները, որ ունեցել է դստերը գրկելիս. «Չեմ կարող ասել՝ ինչ զգացողություններ ունեի, երբ առաջին անգամ գրկեցի փոքրիկիս։ Շատ հետաքրքիր, տարբեր զգացողություններ էին՝ առաստաղի ու հատակի մեջտեղում՝ գետնից պոկված։ Դեռ լիարժեք չեմ պատկերացնում՝ ինչ ասել է հայր լինել, որովհետև Լիլիթին դեռ չեմ տեսել, երեխային էլ երկրորդ անգամ տեսնելու, գրկելու հնարավորություն չի եղել, չնայած առաջինը ես եմ գրկել նրան. երբ երեխային դուրս բերեցին, որ տանեն խնամքի, բժշկուհին տվեց ինձ մոտ»։
Հաղորդավարը ոգևորությամբ բկատեց, որ Լիլիթն իրեն շատ սիրուն աղջիկ է պարգևել։ «Ես մեկ անգամ եմ տեսել երեխային, կարծում եմ՝ երկուսիս էլ նման է, սակայն Լիլիթը զանգեց, ասաց՝ որ ինձ է շատ նման։ Շատ եմ ուզում, որ Անին Լիլիթի գույներն ունենա»,- եզրափակեց Վահեն։
BlogNews-ը շնորհավորում է զույգին, իսկ փոքրիկին անհոգ մանկություն մաղթում։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի




















































