Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


«Ոչինչ, դեպքն եղել է, դուք էլի երեխա կունենաք». բժիշկը` մահացած նորածնի ծնողներին

SOCIETY

Pastinfo.am–ը գրում է.

2015թ. նոյեմբերի 19-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, նախածննդյան փուլում երեխայի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

 25-ամյա Լարիսա Շահբազյանը հղիության մինչև 34 շաբաթականը գտնվել է Արմավիր մարզի բժշկի հսկողության ներքո, սակայն կնոջ մոտ նկատվել է պտղաջրերի արտահոսք և  34 շաբաթականում հղին տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ, որտեղ  12 օր գտնվել է բժիշկների հսկողության ներքո:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում  ծննդկանի տեգրը՝ Ա. Քոչարյանը, ով մասնագիտությամբ ևս բժիշկ է, նշեց, որ եղբոր կնոջ առաջին հղիությունն է եղել և հղիության ողջ ընթացքում որևէ խնդիր չի առաջացել, երեխայի քաշը եղել է նորմալ, «Շենգավիթ» ԲԿ ընդունվելիս  երեխայի քաշը եղել է 2կգ 450 գրամ, ծննդաբերության ժամանակ՝  2կգ 750 գրամ:

Հղիին բուժող բժիշկը, ով, ըստ Քոչարյանի,  եղել է  բժշկուհի Անին, 12 օր շարունակ հսկել է հղիին, անհրաժեշտ դեղորայք է նշանակել, իսկ երեխայի ծնվելու օրը՝ նոյեմբերի 19-ին, կնոջ հարազատներին վստահեցրել է, որ երեխայի մոտ խնդիր չկա:

Երեխայի հորեղբայրը նշում է նաև, որ փոքրիկի մահվան օրը հերթապահ բժիշկը եղել է Նարինեն:

Քոչարյանը գտնում է, որ երեխան մահացել է բժշկուհու կողմից  պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով:  Կասկածի տակ չդնելով  նրա լավ մասնագետ լինելու հանգամանքը` մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ  տվյալ պարագայում բժշկուհին իր պարտականություններում թերացել է:

Մահացած երեխայի հորեղբայրը նշում է, որ հղիին ծնդալուծելուց  մեկ ժամ առաջ բժշկուհի Նարինեն հարազատներին վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է և կինը բնական ճանապարհով կունենա փոքրիկին, սակայն քիչ անց բժիշկը մոտեցել է հղիին, ով արդեն պատրաստվում էր գնալ ծնարան և ասել, որ երեխայի սրտի բաբախը չեն լսում՝  նա արդեն մահացած է:

Հղին բնական ճանապարհով ծննդալուծվել է,  սակայն արդեն տեղյակ են եղել, որ երեխան մահացած է, «պորտալարն ամբողջությամբ փաթաթված էր երեխայի պարանոցին, տվյալ հատվածում երեխայի պարանոցի մաշկն ամբողջությամբ վնասված էր»,- ասաց մահացած երեխայի հորեղբայրը:

Ըստ նրա՝ բժիշկների անուշադրության հետևանքով իրենք կորցրեցին իրենց առողջ երեխային: «Ես նորմալ առողջ երեխա եմ տվել իրենց, հղին ծայրահեղ վիճակում չի բերվել հիվանդանոց, ավելին, շուրջ 12 օր իրենց հսկողության տակ է եղել, և եթե կար խնդիր, ապա թող նախապես կանխեին»,-ասաց Քոչարյանը` հավելելով, որ բժիշկները մեկը մյուսի վրա են գցել, որի հետևանքով տեղի է ունեցել այս ողբերգական դեպքը: Նրա կարծիքով, եթե կեսարյան հատում կատարեին, ապա փոքրիկին կփրկեին:

«Թող իրենք ապացուցեն, ինչ  է նշանակում այս մահը, կաթվածային մահ տեղի չի ունեցել, ես տեսել եմ խեղդոց, այն դեպքում, երբ արագ կեսարյան հատում կատարվեր՝ երեխան ողջ կմնար», -ասաց Քոչարյանը` հավելելով, որ բժիշկը հայտարարել է, թե կեսարյան հատման ցուցում չկար:

Մեր զրուցակցի ներկայացմամբ` ողբերգական դեպքից հետո բուժանձնակազմից որևէ մեկը չի ներկայացել հղիի հարազատներին և չի հայտնել, թե ի վերջո որն է եղել երեխայի մահանալու  պատճառը:

«Նարինեն խոստովանել է, որ եթե կեսարյան հատում կատարվեր ժամանակին, ապա այդ ողբերգական դեպքը կկանխվեր»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ բժշկուհին խնդրել է չբողոքել` ասելով, որ հիվանդանոցի թույլ օղակն ինքն է, իրեն գործից կհեռացնեն, «ոչինչ, դեպքն եղել է, դուք էլի երեխա կունենաք»:

Չցանկանալով տվյալ ԲԿ-ում որևէ բժշկի առանձնացնել, թե ում մեղավորությամբ  է երեխան մահացել` ծննդկանի հարազատը նշեց. «Խնդիրը տիրող իրավիճակն է, ոչ մարդկային վերաբերմունքը հղիի նկատմամբ, ինչը բացարձակապես չի մտահոգում ԲԿ-ի տնօրեն՝ Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգին»:

«Իրենք ոչ մի արդարացում չունեն, մարդասպան են, այդ հիվանդանոցում սնկի պես աճում է մարդասպանությունը տարբեր բժիշկների ձեռքով»,- ասաց մեր զրուցակիցը:

Տուժող կողմը բողոք է ներկայացրել երկու բժշկուհիների և հիվանդանոցի տնօրենի դեմ:

Նշենք, որ ամիսներ առաջ նորածնին կորցրած Լարիսան այսօր կրկին փոքրիկի է սպասում:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future