Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Ապարանում պապը մեքենայից իջել է, որ թոռան «պամպերսները» հանի, տեղնուտեղը վրաերթի է ենթարկվել

SOCIETY

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Ահմադ Սարոյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ:

43-ամյա Ահմադը մեղադրվել է վրաերթ կատարելու, տուժողի առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին և 244 հոդվածներով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 29-ին Ահմադ Սարոյանն  «Աուդի» մեքենայով Արագածոտնի մարզի Միրաք գյուղից ուղևորվել է Ապարան:

Ժամը 20-ն անց 30-ի սահմաններում նա մեքենան վարել է Ապարանի Բաղրամյան փողոցով՝ 50-60 կմ/ժամ արագությամբ, մոտակա լույսերով:

Նրա մեքենայի ընթացքի ուղղությամբ՝ ուղեմասի աջ կողմում կանգնած է եղել «ՎԱԶ-2106» մեքենա, որից իջել ու դեպի մեքենայի հետնամաս է շարժվել այդ մեքենայի վարորդ, 58-ամյա Գագիկ Մ.-ն:

Ահմադ Սարոյանը խախտել է երթևեկության անվտանգությունն ապահովող կանոնները, կատարել է դրանց հակասող գործողություններ ու վրաերթի է ենթարկել Գագիկ Մ.-ին՝ նրա առողջության անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս: Ապա, տեսնելով, որ վրաերթ է կատարել, տուժողն ընկել է, Ահմադ Սարոյանը պատահարի վայրից դիմել է փախուստի՝ տուժողին թողնելով դեպքի վայրում:

Ամբաստանյալ Ահմադ Սարոյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Հայտնել է, որ մեքենա է վարում 2013  թվականից:

Դեպքի օրը, երթևեկելով Ապարանի Բաղրամյան փողոցով, նկատել է, որ փողոցի աջ մասում կայանված մեքենաներ կան: Մի պահ հանդիպակաց ուղեմասում բեռնատար է հայտնվել: Ինքն ուշադրությունը կենտրոնացրել է այդ բեռնատարի վրա, որ հավասարվելու դեպքում անվտանգ անցնի կողքով, քանի որ ճանապարհի աջ կողմում կայանված մեքենաներ կային, երթևեկելի մասը նեղացել էր:

Եվ հանկարծ իր մեքենայի առջևի աջ կողմից հարվածի ձայն է լսել: Դեպի աջ է նայել ու տեսել է, որ աջ կողմում մարդ է ընկել: Մեքենայով 8-10 մետր առաջ է ընթացել, կողային հայելիով նայել ու տեսել է, որ վրաերթ է կատարել, մարդիկ են հավաքվել:

Շփոթված լինելով ու վախենալով, որ հավաքվածներն իրեն կարող են վնասել, կանգ չի առել, թողել է դեպքի վայրն ու փախել է, գնացել է տուն:

Երկու-երեք ժամ անց իրեն զանգել են ոստիկանությունից ու պահանջել են ներկայանալ բաժին: Ինքը ներկայացել է:

Ինքը վրաերթից առաջ չի արգելակել, քանի որ հետիոտնին չի նկատել:

Ամբաստանյալը զղջացել է կատարածի համար: Հայտնել է, որ հիվանդանոցում այցելել է տուժողին, հոգացել է նրա հիվանդանոցային ծախսերի մի մասը՝ 430 հազար դրամի չափով: Պարտավորվել է որոշակի նյութական օգնություն էլ ցուցաբերել, սակայն տուժողի ներկայացրած՝ 5 միլիոն 54 հազար 787 դրամ հայցի դեմ առարկել է՝ պատճառաբանելով, թե ինքն ընտանիքի միակ կերակրողն է, նման գումարներ չունի, խնդրել է հայցը թողնել առանց քննության:

Տուժող Գագիկ Մ.-ն հայտնել է, որ դեպքի օրը ինքն ընտանիքով հրավիրված էր հարսի քրոջ հարսանիքին: Իր մեքենան կանգնեցրել էր հարսանյաց սրահի դիմաց՝ Ապարան-Երևան ավտոճանապարհի աջ եզրին: Իր մեքենայի առջևի ու հետևի մասերում էլ մեքենաներ կային կանգնած:

Ժամը 20-ն անց 20-ի սահմաններում կնոջ ու հարսի հետ դուրս են եկել սրահից ու նստել են մեքենայի մեջ՝ երեխայի շորերը փոխելու նպատակով: Ինքը դուրս է եկել մեքենայից՝ բեռնախցից երեխայի «պամպերսները» հանելու, ապա ծխելու նպատակով:

Իջել է մեքենայի առջևի ձախ դռնից, մեքենայի կողքով քայլել է դեպի հետ՝ բեռնախցիկը: Այդ ընթացքում մոտ տասը մետրից նկատել է ավտոմեքենայի լույսեր, որոնք մոտեցել են:

Ինքն անսպասելի հարված է զգացել, առաջ է գնացել ու ընկել աջ կողմի վրա: Վրաերթ կատարած մեքենան հեռացել է: Ինքը դեմքով դեպի վրաերթ կատարած մեքենան էր: Ճանապարհն անցնելու ցանկություն չի ունեցել:

Տուժողը հայտնել է, որ ամբաստանյալը երկու անգամ այցելել է իրեն հիվանդանոցում: Նա իր բուժման համար վճարել է 430 հազար դրամ, բայց դրանից հետո այլևս իր որպիսությամբ չի հետաքրքրվել: Չի հոգացել իր բուժման մնացած ծախսերը: Ինքը դեռ շարունակում է բուժվել: Ստացել է ծանր վնասվածքներ: Իր ընտանիքը զրկվել է կերակրող ուժից՝ ինքը չի կարողանում արդեն հողագործությամբ զբաղվել կամ մեկնել Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Վնասվել է իր տեսողությունը, բուժման կարիք ունի:

Դատարանը հաստատված է գնահատել Ահմադ Սարոյանին մեղսագրված արարքները:

Դատարանը հաշվի է առել, որ դատավճիռ կայացնելու պահին ամբաստանյալ Ահմադ Սարոյանի խնամքին է եղել մինչև ութ տարեկան երեխա: Ընդհանրապես՝ Սարոյանի խնամքին են հինգ երեխաները, չորսը՝ անչափահաս, նաև՝ երկու մանկահասակ թոռները, քանի որ դուստրը ամուսնալուծվել և ապրում է հայրական տանը: Վրաերթին նախորդած պահին տուժողը գտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում և՝ աննշան հարբածության վիճակում:

Ամբաստանյալը նախկինում դատապարտված չի եղել: Նա հատուցել է տուժողի հիվանդանոցային ծախսերի մի մասը: Դեպքից հետո ներկայացել է ոստիկանություն:

Դատարանը եզրակացրել է, որ տուժողի ներկայացրած հայցի առարկայի մեջ մտցված՝ փաստաբանին վճարվելիք գումարը, տուժողի չստացած աշխատավարձը, որ կստանար, եթե արտագնա աշխատանքի մեկներ Ռուսաստան, նրա սննդի և ճանապարհի վրա կատարած ծախսերը չեն հանդիսանում հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս ու դուրս են քրեական դատավարության կարգով «հատուցման ենթակա վնաս» հասկացության սահմաններից: Այդ հարցերը կարող են քննվել քաղաքացիական դատավարության կարգով:

Դատարանն արձանագրել է նաև տուժողի հակասական պահանջները. մի դեպքում նա խնդրել է ամբաստանյալից բռնագանձել 865 հազար դրամ, մեկ այլ դեպքում՝ 1 միլիոն 300 հազար դրամ, վերջում էլ նորից փոխել է դիրքորոշումը և պահանջել է իր հայցը բավարարել ամբողջությամբ՝ 5 միլիոն 54 հազար 787 դրամի չափով:

Դատարանը հարկ է համարել նաև արձանագրել, որ «Գյումրի բժշկական կենտրոնում» տուժողի բուժման ծախսերը հատուցելու պարտականությունը ապահովագրական ընկերությունը վերցրել է իր վրա և պետք է բժշկական կենտրոնին փոխանցի 479 հազար դրամ:

Ամբաստանյալը, որպես իր պատճառած վնասի հատուցում՝ տուժողին տվել է 430 հազար դրամ: Այս գումարները տուժողը չի նվազեցրել իր ներկայացրած քաղհայցի առարկայի մեջ ու դատարանին «չի ներկայացրել որևէ ողջամիտ պատճառաբանություն՝ այդ հանգամանքի հետ կապված»: Դատարանի համար առանց պարզաբանման է մնացել, թե 1 միլիոն 300 հազար դրամ վնասը ինչ գումարներից է բաղկացած, եթե դրանում ներառված չեն տուժողի բուժման ծախսերը՝ 479 հազար դրամի չափով, որը ապահովագրական ընկերությունը վերցրել է իր վրա, և՝ արդեն իսկ տուժողի կողմից հատուցված 430 հազար դրամը…

Ահմադ Սարոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով և 244 հոդվածով, վերջին հաշվով դատապարտվել է 1 տարի ազատազրկման՝ 2 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Ահմադ Սարոյանի նկատմամբ՝ հիմնական պատժի մասով, պայմանական դատապարտություն է կիրառվել, սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Տուժողի ներկայացրած քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել տուժողը՝ խնդրելով խստացնել ամբաստանյալի պատիժը և իր ներկայացրած քաղհայցը բավարարել ամբողջությամբ:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future