Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու
POLITICSԻսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ դա կլինի ամենախոշոր գործողությունը 1967 թվականի Վեցօրյա պատերազմից ի վեր, երբ Իսրայելը վերահսկողություն սահմանեց Արևմտյան ափի նկատմամբ, որը մինչ այդ գտնվում էր Հորդանանի իշխանության տակ, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:
«Պաշտպանության նախարար Իսրայել Կացը և ես համակարգել ենք Հուդայում և Սամարիայում Իսրայելի պաշտպանության բանակի շատ մասշտաբային գործողության պլանավորումը: Նման ընդգրկունություն չի եղել Վեցօրյա պատերազմից ի վեր: Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է այն անցկացնել: Մենք կսահմանենք ժամկետները, սակայն այն տեղի կունենա շուտով», - հայտարարել է Նեթանյահուն, ում հայտարարությունները տարածել է կառավարության ղեկավարի գրասենյակը:
Վարչապետը հայտարարել է Արևմտյան ափի նկատմամբ ռազմական քաղաքականությունն խստացնելու ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ եթե նախկինում բանակը սահմանափակվում էր փախստականների ճամբարներում շենքերի քանդմամբ, այժմ այդ պրակտիկան կտարածվի նաև պաղեստինյան քաղաքների վրա՝ սկսած Հեբրոնից:
«Մենք միջոցներ կձեռնարկենք, որոնք նախկինում չեն ձեռնարկվել. մենք մտադիր ենք կիրառել հաջող հարձակողական մոդելը, որն օգտագործել ենք փախստականների ճամբարներում, որոնք, ըստ էության, ահաբեկչության հենակետեր են, Հեբրոնի այս շրջանի նկատմամբ, որտեղից դուրս են եկել ահաբեկիչները: Մենք կէվակուացնենք բնակիչներին, կխուզարկենք տուն առ տուն, կառգրավենք զենքը և կոչնչացնենք ահաբեկչական ողջ ենթակառուցվածքը: Միաժամանակ մենք շրջափակում ենք մտցնում Հեբրոն և Հալհուլ քաղաքներում: Մենք կդիտարկենք այս մոդելի տարածումը նաև այլ քաղաքների վրա», - նշել է նա:



