Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել
SOCIETYԱվելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Ռազմավիրական ճանապարհը բաց է տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Էլեկտրոնային հերթում 262 ծանրաքաշ բեռնատար կա, ևս 560-ը գտնվում են կայանատեղիներում», — գրել է Մենյայլոն «Մաքս» մեսենջերի իր ալիքում։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հոկտեմբերի 21-ի՝ չորեքշաբթի օրվա տվյալներով, էլեկտրոնային հերթում գրանցված էր 117 բեռնատար ավտոմեքենա:
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



