Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը
SOCIETY««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխվել է 4 տուժած։ Նրանք ազգությամբ հնդիկ են։ Այս պահին տուժածները տարբեր բաժանմունքներում են, վիճակը գնահատվում է կայուն բավարար»,– ArmeniaSputnik-ին հայտնել են ԲԿ-ից։
Տուժած 11 օտարերկրացուց 7-ն էլ, նախնական տվյալներով, «Երևան» ԲԿ–ում են։ Այս պահին սպասում ենք Երևանի քաղաքապետարանից որևէ արձագանքի։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են մի մասը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մի մասն էլ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



