Ամուսնու մահից 2 օր անց կնոջ մոտ ախտորոշվեց քաղցկեղ. նրա որոշումն ուղղակի ցնցեց բոլորին (լուսանկարներ)
LIFEBlog.1in.am-ը գրում է.
Ամուսնու մահից 2 օր անց 90-ամյա Նորման իմացավ, որ հիվանդ է քաղցկեղով: Նա հարազատներին ցնցեց իր որոշմամբ՝ բուժումից հրաժարվելուց հետո մեկնելով ԱՄՆ՝ շրջագայության:
Նա լուսահոգի ամուսնու կողքին ապրել էր երջանիկ 60 տարի: Երբ բժիշկները նրան տեղեկացրել են քաղցկեղի մասին և ասել, որ վիրահատություն է հարկավոր, Նորման պատասխանել է. «Ես 90 տարեկան եմ. հեռանում եմ»:

Արդեն 6 ամիս նա ճանապարհորդում է առանց ցավերի և տհաճ զգացողությունների: Զարմանալի է, բայց քաղցկեղը կարծես նահանջում է: Նկատվում է ռեմիսիա (ախտադադար):

Ահա և նա մեկնել է ԱՄՆ՝ բացահայտելու այդ չքնաղ երկիրը: Առաջին արկածն օդապարիկով թռիչքն էր Ֆլորիդայում:


Օդապարիկում Նորման ուրախությունից ուղղակի չէր դադարում ծիծաղել:
Նա բացահայտեց մի շարք ազգային պարկեր, Նոր Օրլեանը, մասնակցեց անգամ միջոցառման՝ հնդիկների մասնակցությամբ:
Նորմայի խորհուրդն անգնահատելի է. «Անկախ ամեն ինչից ուղղակի շարունակեք ապրել: Դա այդքան էլ բարդ չէ»:




