Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը
POLITICSԹբիլիսիում Իրակլի Կոբախիձեի և Աննա Վարդապետյանի հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը։
Ըստ Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության՝ կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը իրավական ոլորտում, ինչպես նաև ընդգծվել է համատեղ ջանքերի նշանակությունը, այդ թվում՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարի գործում։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի երկկողմ այցերի դինամիկային՝ նշելով, որ կանոնավոր երկխոսությունը նպաստում է հարաբերությունների հետագա խորացմանը։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն և Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։



