Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե
POLITICSՎրաստանի համար ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը մեծ նշանակություն ունեցող հարցերից են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ մշտական երկխոսություն է ընթանում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։
«Ադրբեջանի և Հայաստանի հետ քննարկումների ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել այս գործընթացն ակտիվորեն շարունակելու վերաբերյալ։ Հույս ունենք, որ մեզ կհաջողվի լուրջ առաջընթացի հասնել այս ուղղությամբ։ Ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում»,- հավելել է վարչապետը։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



