Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ
SOCIETYՀոկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզում պարեկները կանգնեցրել են «Kia» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորի մոտ, ըստ հրապարակված տեղեկությունների, հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածներ և կաթուցիչ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի պարեկները ծառայություն իրականացնելիս Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի վարչական տարածքում, կանգնեցրել են նշված ավտոմեքենան։
Ավտոմեքենայի ուղևորը, որը Երևանի բնակիչ է, պարեկներին է ներկայացրել երեք առարկա՝ մոտ 2,13 գրամ դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ, առանց փաթեթավորման մոտ 0,52 գրամ զանգված և դեղնականաչավուն զանգվածով լցված կաթուցիչ՝ մոտ 2,20 գրամ ընդհանուր քաշով։
Ըստ հրապարակման՝ քաղաքացին հայտնել է, որ փաթեթում և կաթուցիչում եղած զանգվածը մարիխուանա է։ Նրա խոսքով՝ այն հոկտեմբերի 16-ին քաղել է Վարդենիսի դաշտերից մեկում աճող կանեփի բույսից և պահել իր մոտ՝ օգտագործելու նպատակով։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քաղաքացին Հայաստանում հայտնի բժշկական կենտրոններից մեկի բժիշկ-սրտաբան է։
Past.am-ը նշում է, որ դեպքի հանգամանքների և հայտնաբերված նյութերի վերաբերյալ վերջնական գնահատական կարող է տրվել իրավասու մարմինների քննության արդյունքներով։



