Մատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերին
CULTURECOP17-ի շրջանակում Հայաստան ժամանած՝ Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։
Բարձրաստիճան հյուրը շրջել է Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։
Այցի ավարտին Ազուզ Նասրին գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում։
«Ինձ ուղեկցող պատվիրակության հետ պատիվ ունեցա այցելելու Մատենադարան՝ հին ձեռագրերի թանգարան։ Այս այցը մեզ հնարավորություն ընձեռեց բացահայտելու մի պատմական կենտրոն, որն իր մեջ միավորում է մի քանի թանգարան՝ ներկայացնելով բարեկամ Հայաստանի հարուստ ու հնագույն պատմությունը»,– մասնավորապես գրել է Ազուզ Նասրին, որը Հայաստան է ժամանել որպես Ալժիրի Հանրապետության նախագահ Աբդելմաջիդ Թեբբունի ներկայացուցիչ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



