Աղջիկը փաթաթեց մազերը գլխի շուրջը… Այն, ինչ ստացվեց արդյունքում, կզարմացնի նույնիսկ պրոֆեսիոնալ վարսահարդարներին (տեսանյութ)
VIDEOՄիշտ այդպես է եղել. Ուղիղ մազերով աղջիկները միշտ նախանձում են գանգրահեր գեղեցկուհիներին, և հակառակը: Ուղիղ մազերով աղջիկներն ընդամենը մազերը հյուսելով, կարող են մազերին ալիքաձև տեսք հաղորդել:
Իսկ ահա գանգրահերների մոտ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Երբ նրանք ուզում են ուղիղ մազեր ունենալ, ստիպված են լինում օգտագործել տաք արդուկ, վարսահարդարիչ, քիմիական նյութեր, որոնք անում են իրենց գործը, բայց վնասում են մազերը:
Ձեզ ենք առաջարկում գանգուրներն ուղղելու անվնաս միջոց: Այս պրոցեդուրան ավելի լավ է անել քնելուց առաջ:
Ուղիղացնել գանգուրներն առանց արդուկի՞: Այո, դա հնարավոր է:

Լվացեք մազերը և պինդ պոչիկ կապեք:

Այդպես մնացեք մոտավորապես մեկ ժամ: Մազերը դեռ խոնավ կլինեն…

Մի փունջ մազ վերցրեք և ձգեք, ինչպես անում է այս աղջիկը: Մազերն ամրացնելիս ձեզ կօգնեն հերակալները:

Շարը շարի հետևից և դուք կունենաք նոր սանրվածք:

Փաթաթեք սրբիչը ձեր գլխին և պառկեք քնելու:

Երբ արթնանաք, հանեք սրբիչն ու հերակալները և բաց թողեք, արձակեք ձեր մազերը: Ահա և սպասված արդյունքը:

Տարբերությունն ակնհայտ է:

Տեսանյութում գեղեցկուհին մանրամասն պատմում է ձեզ այս հնարքի մասին:
Ոչ մի հրաշագործություն, և ամենակարևորը, ոչ մի վնաս մազերին: Անհրաժեշտ չէ այս պրոցեդուրան անել ամեն օր:



