Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի
POLITICSԻրանի փոխհարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ հիմնված են փոխադարձ շահերի ըմբռնման վրա և ենթակա չեն երրորդ երկրների ազդեցությանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի հարաբերությունները այնպիսի տերությունների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, կառուցվում են փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի իրատեսական ըմբռնման և հիմնարար պայմանավորվածությունների սկզբունքների վրա»,- ասել է նա։
Բաղային ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, գերազանց գիտակցելով միջազգային գործընթացների դինամիկան և ձգտելով պաշտպանել իր ազգային շահերը, լի է վճռականությամբ ընդլայնելու և ամրապնդելու կապերը բարեկամ պետությունների հետ՝ անտեսելով երրորդ կողմերի հայտարարությունները կամ հռետորաբանությունը։



