Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ. Axios
POLITICSՊենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման քննարկումների ֆոնին, հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ռազմական նախարար Փիթ Հեգսեթը երկուշաբթի օրը Իսրայելում հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ»,- փոխանցում է պորտալը։
Ամերիկյան և իսրայելական կողմերը հրաժարվել են մեկնաբանություններից։
Հանդիպման մանրամասները չեն բացահայտվում։ Ինչպես նշում է պորտալը, Հեգսեթի չնախատեսված այցը տեղի է ունեցել Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին քննարկումների ֆոնին և Իսրայելում ընտրություններից ութ օր առաջ։
Ավելի վաղ՝ կիրակի օրը, Թրամփը հրապարակայնորեն իր լիակատար աջակցությունն էր հայտնել Նեթանյահուի թեկնածությանը Իսրայելի խորհրդարանական ընտրություններում։
Նշենք, որ Իսրայելում Քնեսեթի (խորհրդարանի) ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին, որոնց արդյունքներով պետք է ձևավորվի հաջորդ կառավարությունը։ Իսրայելի ընթացիկ կառավարությունը՝ Նեթանյահուի գլխավորությամբ, ձևավորվել է 2022 թվականի վերջին։ Նեթանյահուն առաջին անգամ Իսրայելի վարչապետ է դարձել 1996 թվականին, և այնուհետև նա վարչապետի պաշտոնը զբաղեցրել է երեք անգամ ու կառավարություն ձևավորել վեց անգամ։ Ընդհանուր առմամբ, Նեթանյահուն հրեական պետությունը գլխավորում է արդեն ավելի քան 18 տարի՝ ավելի շատ, քան որևէ իսրայելցի քաղաքական գործիչ 1948 թվականին անկախության հռչակումից ի վեր։



