Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքը
SOCIETYՎեդի խոշորացված համայնքումբնակարանաշինական խոշոր ծրագիր է մեկնարկել։ «Վեդի Գրուպ» ընկերությունը ձեռնամուխ է եղել «Vedi Central Residence» ժամանակակից բնակելի համալիրի կառուցմանը, որը քաղաքի համար նոր մասշտաբի ներդրումային նախագիծ է։ Համալիրի շինարարությունը նախատեսվում է իրականացնել երկու փուլով։ Կառուցվելու է չորս բազմաբնակարան շենք՝ մոտ 260 բնակարանով և 3600 քառակուսի մետր կոմերցիոն տարածքներով։
Ծրագրի մեկնարկն ազդարարվեց համալիրի տարածքում կազմակերպված հիմնարկեքի հանդիսավոր արարողությամբ։ Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետը, Վեդի համայնքի ղեկավարը, Ազգային ժողովի պատգամավորներ, կառուցապատող և գործընկեր ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր։
Հոգևորականի օրհնությամբ և ողջույնի խոսքերով մեկնարկած միջոցառման ընթացքում ներկայացվեցին կառուցապատման ծրագրի առանձնահատկություններն ու քաղաքի զարգացման համար դրա նշանակությունը։ Այնուհետև տեղի ունեցավ առաջին երկու շենքերի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը։
«Vedi Central Residence»-ը նախատեսված է դառնալու ժամանակակից բնակելի միջավայր՝ համատեղելով հարմարավետ բնակարանները, առևտրային և սպասարկման տարածքներն ու բնակիչների առօրյան առավել հարմարավետ դարձնող ենթակառուցվածքները։
Ծրագրի առաջին փուլի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում։ Կառուցապատողների խոսքով՝ Վեդիում նման ծավալի և ձևաչափի բնակարանաշինական ծրագիր իրականացվում է առաջին անգամ։ Նախաձեռնողները համոզված են, որ նախագիծը զարգացման մեծ ներուժ ունի։ Նրանց գնահատմամբ՝ ժամանակակից բնակարանաշինության զարգացումը չպետք է սահմանափակվի միայն մայրաքաղաքով։ Մարզային քաղաքներում ևս անհրաժեշտ է ձևավորել որակյալ բնակելի միջավայր և առաջարկել բնակարան ձեռք բերելու ժամանակակից հնարավորություններ։
Բնակարանների վաճառքի բացառիկ իրավունքը պատկանում է «ՌԷԴ Ինվեսթ Գրուպ» ընկերությանը։ Վերջինիս համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանի խոսքով՝ նախագծի առանձնահատկություններից են ոչ միայն կառուցապատման ծավալներն ու առաջարկվող բնակարանները, այլև դրանց ձեռքբերման ֆինանսական հնարավորությունները։
«Vedi Central Residence»-ի կառուցումը նախատեսվում է իրականացնել երկու փուլով։ Հիմնարկեքի արարողությամբ արդեն տրվել է առաջին երկու շենքերի շինարարության խորհրդանշական մեկնարկը։
Մանրամասները՝ տեսանյութում.



