Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում բենզինի գները զգալիորեն ավելի բարձր կլինեին, եթե ամերիկյան զինված ուժերը տեղակայված չլինեին Հորմուզի նեղուցի տարածաշրջանում։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է CBS-ին տված հարցազրույցում։
«ԱՄՆ-ում վառելիքի գները չափազանց բարձր են։ Դրանք երեք անգամ ավելի բարձր կլինեին, եթե ԱՄՆ ռազմածովային ուժերն ապահովված չլինեին նավթի և գազի տարանցումը Հորմուզի նեղուցով», – ընդգծել է Վենսը։
Նա հավելել է, որ եթե ամերիկյան զինված ուժերը դուրս բերվեն Հորմուզի նեղուցից, էներգակիրների գները կտրուկ կաճեն։
ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Վաշինգտոնն այժմ կենտրոնացած է էներգակիրների մատակարարման կայուն շղթաների պահպանման, ինչպես նաև Թեհրանից հստակ պարտավորություններ ստանալու վրա՝ իր միջուկային ծրագիրը սահմանափակելու վերաբերյալ։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



