Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


Առաջնային և երկրորդային անպտղությունը ՀՀ-ում ավելի քան կրկնակի կրճատվել է

SOCIETY

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվել են առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացման հարցերըÖ ‰

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նշվել է, որ, հաշվի առնելով հանրապետությունում վատթարացնող ժողովրդագրական իրավիճակի` մասնավորապես ծնելիության ցուցանիշի և բնական աճի կրճատումը (1990թ.- 80.039 ծնունդ, իսկ 2014թ.-43.340, բնական աճը` համապատասխանաբար 16.3 և 5.1) 2007թ. հուլիսի 26-ին ՀՀ կառավարության թիվ 29 արձանագրային որոշմամբ հաստատվել է առողջապահության նախարարության կողմից մշակված  վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարությունը, ծրագի րն ու գործողությունների ժամանակացույցը` համարվելով առաջնահերթություն։

Ռազմավարության իրականացման առաջին շատ կարևոր քայլն էր 2008թ. ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումը, որը Հայաստանի Հանրապետությունում հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունը և սպասարկումն իրավամբ դարձրեց անվճար, ինչը նպաստեց որակական ցուցանիշների բարելավմանը: Այսպես, եթե մայրական մահացության ցուցանիշը 1998-2000թթ. եղել է 39,9՝ 100.000  կենդանածնության հաշվով, ապա 2014թ. 18,6՝ 100.000 կենդանածնության հաշվով կամ նվազել է ավելի քան 2 անգամ:  2015թ. գրանցվել է մայրական մահացության աննախադեպ  ցածր մակարդակ, 5 դեպք` մահ ացության ինդեքսը 13:  Մայրական մահացության 2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշի համեմատությամբ:

Հատկապես տպավորիչ է  մանկական և նորածնային մահացության ցուցանիշների կրճատումը (մանկական մահացություն. 2011թ.` 11,7‰, 2014թ.` 8,7‰, նորածնային մահացություն` 2011թ.` 8,4‰, 2014թ.` 6,7‰, որը հասանելի է հազարամյակի թիրախային ցուցանիշին)։

Առաջնային և երկրորդային անպտղության ցուցանիշը 1998թ. եղել է 32%։ Ժամանակակից հետազոտման ու բուժման, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների  ներդրման շնորհիվ  անպտղությունը կրճատվել է  ավելի քան կրկնակի անգամ` 2014թ. կազմելով 14,9%։

Հանրապետության ամբողջ տարածքում ընտանիքի պլանավորման ծառայությունների ստեղծման, ժամանակակից հակաբեղմնավորիչների տրամադրման, բնակչության իրազեկման բարձրացման և բժշկական անձնակազմի գիտելիքների բարձրացման շնորհիվ   2,5անգամ  նվազել է հղիության ընդհատումների թիվը, ինչը  հանգեցրել է երկրորդային անպտղության 2,5 անգամ կրճատման,  ինչպես նաև մայրական մահացության դեպքերի նվազեցման:

 «Սա ամենից կանոնակարգված ոլորտն է, բայց մենք պետք է ավելին անենք ոչ միայն առողջապահականցուցանիշների բարելավման, այլև ծնելիության ավելացման,  հետևաբար և ժողովրդագրական ցուցանիշներիբարելավման նպատակով»,- ասել է Արմեն Մուրադյանը։

Այնուհետև քննարկվել են այն ուղղություններն ու հնարավորությունները, որոնք կարող են նպաստել այդ ցուցանիշների բարելավմանը։ Եղել են բազմաթիվ առաջարկներ դեռահասների առողջության պահպանմանը, հղիության  վարման և հսկողության բարելավմանը, հղիների ախտաբանության վաղ ախտորոշմանը և բուժման բարելավմանը, պրենատալ  ախտորոշման, անհաս, ցածր քաշով և  ախտաբանություններով նորածինների խնամքի, անպտուղ զույգերի հետազոտման և բուժման  բարելավմանը, ինչպես նաև զույգերի  մինչամուսնական հետազոտմանը և նախաբեղմնավորման խնամքի  ներդրմանը վերա բերող հարցերի քննարկման ժամանակ։

Ներկայումս մշակվել է և փորձաքննության փուլում է գտնվում 2016-2020թթ. վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությունը և  միջոցառումների ծրագիրը, որը կներկայացվի կառավարություն հաստատմանը:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation