Կուսությունը ամենաթանկ գնով վաճառած աղջիկների 9 անհավանական պատմությունները
LIFEԿուսության վաճառքը հավասարազոր է մարմնավաճառությանը: Ու թեև տարբեր ժողովուրդների մշակույթում կան ավանդույթներ, որոնք այսպես թե այնպես իրենց մեջ պարունակում են առևտուր, կուսազրկում ու վճար դրա դիմաց (օրինակ՝ միզուագեի ավանդույթը Ճապոնիայում), այսօր «առաջին գիշերվա» իրավունքը վաճառելու փաստը, մեղմ ասած, վայրենություն է թվում:
Իհարկե, տարբեր աղջիկների մոտ միանգամայն տարբեր կենսական հանգամանքներ են դասավորվում, սակայն նրանք ստիպված են դիմել այդ քայլին՝ կարիքից դրդված: Աղջիկները ստիպված են դիմել նման էքստրագավանտ քայլի: Հասարակության մեջ, որտեղ սեքսուալ վարքագիծը ազատ է, որոշ հարուստ մարդիկ ամենևին էլ դեմ չեն փողի դիմաց կուսազրկել աղջկան:
Ներկայացնենք կուսազրկության ամենաթանկ պատմությունները:
9-րդ տեղ
Ուսանողուհի Ռոուզի Ռիդ, 18 տարեկան

2004թ. 18-ամյա բրիտանուհին Բրիստոլի համալսարանից վաճառեց իր անմեղությունը, որպեսզի վճարի ուսման համար: Նա օնլայն աճուրդի հանեց իր կուսությունը: Նա ընտրեց 44-ամյա մի ինժեների, ով ուսանողուհու հետ 1 գիշերվա համար վճարեց 8400 ֆունտ-սթեռլինգ:
8-րդ հորիզոնական
Ուսանողուհի Ալինա, Պերչա, 18 տարեկան

Ռումինուհին վաճառեց իր կուսությունը ուսման վճարի դիմաց: Իր անմեղության վաճառքի դիմաց նա ստացավ 8800 ֆունտ-սթեռլինգ: Գնորդը իտալացի 45-ամյա գործարար էր:
7-րդ հորիզոնական
18-ամյա մի աղջիկ Կրասնոյարսկից

Աղջկան շտապ 800 հազար ռուբլի էր հարկավոր: Նա հայտարարություն տվեց, ինչին արձագանքեց ռունետի հայտնի պրանքեր Եվգենի Վոլնովը՝ վճարելով 900 հազար ռուբլի:
6-րդ հորիզոնական
UniGirl
2010թ. նորզելանդացի ուսանողուհին ֆինանսական խնդիրների պատճառով օնլայն աճուրդում վաճառեց իր կուսությունը 32 հազար դոլարով:
5-րդ հորիզոնական
Քեթի Կոբլերսոն, 24 տարեկան

2004-ին նա իր անմեղությունը վաճառքի դրեց ebay-ում 100 հազար դոլարով: Հայտարարությունն արագ հեռացվեց, ու աղջկա ճակատագրի մասին այլևս ոչինչ հայտնի չէ:
4-րդ հորիզոնական
Ուսանողուհի Կատարինա Միգլորինի, 20 տարեկան

Բրազիլուհին գործարքի գնաց իր հայրենի քաղաքի բնակիչներին օգնելու համար: Նրա կուսությունը գնեց Նացու անունով մի ճապոնացի՝ վճարելով 780 հազար դոլար:
Կատարինայի ստացած գումարը ներդրվեց նրա քաղաքում սոցիալապես անապահովների համար տներ կառուցելու վրա:
3-րդ հորիզոնական
Էլիզաբեթ Ռեյն, 27 տարեկան

Բժշկական քոլեջի ուսանողուհին շատ լուրջ էր վերաբերվում իր կուսությունը վաճառելուն: Նա առանձին կայք բացեց աճուրդի անցկացման համար, սակայն երբ 2014թ. կուսության դիմաց վճարը հասավ 801 հազար դոլարի, աղջիկը հրաժարվեց գործարքից:
2-րդ հորիզոնական
Մոդել Գրասիելա Յատակո, 18 տարեկան
2005թ. պերուացի մոդելին շտապ գումար պահանջվեց մոր ու փոքր եղբոր բուժման համար: Աղջիկը որոշեց հուսահատ քայլի դիմել՝ իր անմեղությունը դնելով օնլայն աճուրդի: Երբ մի ամերիկացի գործարար աղջկան առաջարկեց 1,5 մլն դոլար, նա շտապեց հրաժարվել գործարքից:
1-ին հորիզոնական
Նատալի Դիլան, 22 տարեկան

2008-ին նա իր անմեղությունը վաճառքի հանեց օնլայն Moonlite Bunny Ranch հասարակաց տան օգնությամբ: Իր առաջարկի դիմաց նա ստացավ 3,7 մլն դոլար: Այդ գումարով նա հաշվարկում էր սովորել մագիստրատուրայում և երևի թե այլ պլաններ ուներ:



