ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»
LIFE«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Աղքատության վերացման պայքարի համաշխարհային օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1506 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Հովհաննես Է Աջակիրը:
1820 –ծնվել է ռուսական բանակի հայազգի զինվորական Իվան Լազարևը:
1830 –ծնվել է մանկավարժ, գրող և հրապարակախոս Մաթեոս Մամուրյանը:
1937 – ծնվել է նկարիչ Կառլոս Աբովյանը:
1957– վախճանվել է մեծանուն գրող, արձակագիր, բանաստեղծ, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը:
1957- վախճանվել է հայ խորհրդային դիրիժոր Միքայել Թավրիզյանը:
1958– վախճանվել է բառարանագիր Գևորգ Պարիսը:
1974– վախճանվել է բանաստեղծուհի, դրամատուրգ, մանկագիր, թարգմանիչ Վարսենիկ Աղասյանը:
1998 - վախճանվել է վիրաբույժուռուցքաբան Միքայել Հայրապետյանը:
2000-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սենտ Լյուսիայի հետ:
2001-ամերիկյան AES Silk Roud, շվեյցա րա կան ABB և ֆրան սի ա կ ա ն Elektrosti de frans ընկերությունները հրաժարվել են Հայաստանի ԲԷՑ-երի սեփականաշնորհման մրցույթին մասնակցելուց:
2003- հայաստանյան ընդդիմությունը բավական երկար ընդմիջումից հետո կրկին հանրահավաք է անցկացրել Երևանում, որը հիշեցրել է նախագահական ընտրություններից հետո անցկացված բազմահազարանոց հանրահավաքները:
2008- Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարել է զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելու մասին:
2011- Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարաններին կից պուրակում տեղադրվել է Լեոնարդո դա Վինչիի քանդակը։
2016-Մամիկոն Ասլանյանը ստանձնել է Վանաձորի քաղաքապետի պաշտոնը:
2020- Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Գյանջայի օդանավակայանին և Մինգեչաուրին: Հարավային ճակատում ադրբեջանցիները գրավել են Ֆիզուլին և մի շարք այլ բնակավայրեր:
2021- կայացել են ՏԻՄ ընտրություններ հանրապետության խոշորացված 9 համայնքում, այդ թվում՝ Գյումրիում, Գորիսում և Դիլիջանում:
ԱՇԽԱՐՀ
1346– տեղի է ունեցել Նևիլս-Կրոսսի ճակատամարտը Շոտլանդիայի և Անգլիայի միջև, որը Հարյուրամյա պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկն է:
1604 –գերմանացի աստղագետ Իոհան Կեպլերն սկսել է դիտարկել գերնոր աստղը (SN 1604), որը հետագայում կոչվել է նրա անունով:
1659 –Պերեյասլավում Բոգդան Խմելնիցկու որդին՝ Յուրի Խմելնիցկին, Մոսկվայի հետ համաձայնագիր է ստորագրել, որով կարգավորվում էր կազակների վիճակը Ռուսաստանի կազմում:
1744 –վախճանվել է հանրահայտ իտալացի ջութակագործ Ջուզեպպե Գվարներին:
1760 – ծնվել է ֆրանսիացի տնտեսագետ և փիլիսոփա Կլոդ Անրի Սեն-Սիմոնը:
1831 –Մայքլ Ֆարադեյը առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է էլեկտրական դինամոն, որով էլ հայտնաբերել է էլեկտրամագնիսական ինդուկցիան:
1849-վախճանվել է լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը:
1855- անգլիացի Հենրի Բեսեմերն արտոնագրել է պողպատի արտադրության իր եղանակը։
1855 –Ղրիմյան պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Կինբուրնի ճակատամարտը անգլո-ֆրանսիական ուժերի և ռուսների միջև, որտեղ առաջին անգամ օգտագործվել են զրահապատ նավեր: Ճակատամարտն ավարտվել է ռուսական Կինբուրն ամրոցի պաշտպանների կապիտուլ յացիայով:
1902 –ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում թողարկվել է առաջին «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենան:
1933 - նացիստական Գերմանիայից հեռացած Ալբերտ Էյնշտեյնը ժամանել է Միացյալ Նահանգներ:
1941- գերմանական զորքերը կոտորել են Հունաստանի Կերդիլի գյուղի բոլոր տղամարդ բնակիչներին։
1956 –Շվեյցարիայում գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը:
1959 –հարավաֆրիկյան «Դե Բիրս» ընկերությունը հայտարարել է, որ արտադրել է առաջին արհեստական ալմաստը:
1961– Փարիզում ֆրանսիական ոստիկանության կողմից դաժանորեն ճնշվել է մոտ 30000 ալժիրցիների ցույցը:
1972– ծնվել է ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և դերասան Էմինեմը:
2023 –ՀԱՄԱՍ–ի դեմ Իսրայելի պատերազմի ժամանակ Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցը, որի արդյունքում եղել է 500–ից ավելի զոհ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



