Թվայնացվում են Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի նմուշները
SOCIETYՓետրվարի երկրորդ տասնօրյակից մեկնարկել են Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տեղեկատվական շտեմարանի ստեղծման եւ թվայնացման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, թանգարանային բոլոր նյութերի թվայնացման համար նախատեսված է 5 տարÕ « ժամկետ: Այդ ժամանակահատվածում պետք է արվի ավելի քանի 8427 թանգարանային եւ պատմամշակութային արժեքների, ցուցանմուշների թվայնացում. պետք է կատարվի թվայնացում ըստ նմուշների համարի` համապատասխան նկարագրությամբ եւ լուսանկարներով: Ստեղծվել է ժամանակացույց, եւ թանգարանի աշխատակիցներն աշխատում են ըստ ժամանակացույցի:
«Ֆոնդերը բաժանվել են 5 տարիների եւ ամիսների, ու հերթական համարներով արվում է ցուցանմուշների էլեկտրոնային նկարագրությունը: Թանգարանի գիտաշխատող Մարինե Սեֆիլյանը մայրաքաղաքում անցել է համապատասխան վերապատրաստում. նրա օգնությամբ էլ արվում են աշխատանքները: Թանգարանի նմուշների թվայնացման աշխատանքներին օժանդակում են թանգարանի գույքամատյանները, մայր մատյանները: Եւ, օգտվելով համապատասխան ցանկերից, թանգարանի աշխատակազմի միջոցներով ու ջանքերով թվայնացվում է թանգարանի ունեցածը: Թանգարանն աշխատանքը լիարժեք ու աների իրականացնելու համար նաեւ համագործակցում է ՀՀ մշակույթի նախարարության հետ, որտեղից ստանում ենք համապատասխան պարզաբանումներ, քանի որ նմուշները բազմաժանր են, աշխատանքները` բարդ ու աշխատատար»,-նշեց թանգարանի տնօրենը:
Թվայնացումն առայժմ կատարվում է հայերենով, թեեւ տնօրենը չի բացառում, որ հնարավորության դեպքում այն ներկայացվի նաեւ օտար լեզուներով:
Խոսրով Խլղաթյան



