Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ է կարելի անել Երևանում, եթե փող չունես ու զբոսաշրջիկ ես

LIFE

Զբոսաշրջությունը Հայաստանում բավական գրավիչ կարող է լինել խնայողության տեսանկյունից, moya-planeta.ru-ն ներկայացնում  է այն վայրերը, որտեղ հնարավոր է Երևանում գերազանց ժամանակ անցկացնել առանց փողի: 

Առաջինը, որ նշում է կայքը, մթերքի ու հասարակական տրանսպորտի մատչելի լինելն է, իսկ եթե ավելին եք ցանկանում իմանալ, ապա հարկավոր է ծանոթանալ վերոնշյալ 7 խորհրուրդների հետ:

1. Սովորել պարել ազգագրական պարեր

Հայկական պարերի գիտակ դժվար թե կարողանաք դառնալ մի քանի օրում, սակայն մի քանի շարժում սովորելը միանգամայն իրատեսական է: Կայքը տեղեկացնում է, որ հայկական պարեր սովորելն անվճար է ամեն ամսվա վերջին շաբաթ օրերին: Գարնան ու ամռան ամիսներին դասերը տեղի են ունենում Կասկադում, իսկ ցուրտ ամիսներին՝ «Նարեկացի» արվեստի կենտրոնում:


2. Տեսնել լավաշի պատրաստման պրոցեսը

Հացաթխման սիրահարները կարող են այցելել լավաշի փուռ: Լավաշի պատրաստումը նման է ծեսի: Լավաշն ու դրա հետ կապված ամեն ինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ն անցած տարի ճանաչեց մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն: Լավաշը թխվում է գրեթե այնպես, ինչպես հազարավոր տարիներ առաջ՝ 2 կամ 3 կին (հախաճ՝ սպիտակ խալաթներով) խմորը ամրացնում են հողում փորված վառարանի պատերին ու դուրս բերում «նորածին» հացը: 

3. Զբոսնել Վերնիսաժում

Վերնիսաժում ցուցադրված է ամեն ինչ: Այստեղ կարելի է գնալ ոչ միայն գնումների համար, այլև պարզապես հայ արվեստագետների ու արհեստավորների գործերով հիանալու համար: Այստեղ, ի տարբերություն թանգարանների, կարող եք ձեռք տալ ու անգամ լուսանկարել ցուցանմուշները: Սակայն զգոն եղեք՝ Վերնիսաժում գնումներ կատարելու ցանկությանը դիմակայելը մեծ գայթակղություն է:

Ի դեպ, Վերնիսաժը լիարժեք աշխատում է հանգստյան օրերին: 

4. Այցելություն Պանթեոն

Պանթեոնում հանգչում են հայ հայտնի արվեստի ու քաղաքական գործիչները: Այստեղ մարդիկ գալիս են հարգանքի տուրք մատուցելու: Կոմպոզիտոր Արամ Խաչատրյան, ռեժիսոր Սերգեյ Փարաջանով, գրող Վիլյամ Սարոյան, դերասան Մհեր Մկրտչյան...

Որքան մեծ անուններ են թաղված այդ հիանալի մահարձանների տակ: Կարևոր է հիշել՝ անունները գրված են միայն հայերեն, այդ իսկ պատճառով ցանկալի է Պանթեոն գնալ թարգմանչի կամ գիդի ուղեկցությամբ: 

5. Անվճար այցելել թանգարաններ

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը Երևանի թանգարանների մեծ մասը գործում է անվճար: Ցանկացած ժամի կարող եք առանց տոմսի հայտնվել Ցեղասպանության թանգարանում, Զինվորական թանգարանում, Երկաթուղային թանգարանում (Երևանի կենտրոնական կայարանի շենքում), Ալեքսանդր Թամանյանի ու Ճարտարապետության ազգային թանգարանում (երկուսն էլ Վերնիսաժի մոտ են): Անվճար է միայն «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի որոշ ցուցասրահներ:

6. Հայտնվել Իրանում

Իրանական շունչը Երևանում կարող եք զգալ՝ այցելելով 1766թ. կառուցված Կապույտ մզկիթը, որը ամենագեղեցիկներից մեկն է տարածաշրջանում: Մզկիթում գեղեցիկ է ամեն բան՝ ճիշտ պլանավորում, լազուրե ներկերով ներկված գմբեթ, սլացիկ մինարեթ: Կարող եք հաճախել նաև պարսկերենի անվճար դասերի, եթե երկար ժամանակով եք:

Այցելուները կարող են մզկիթ այցելել ժ. 10:00-13:00-ը ու 15:00-18:00-ն: 


7. Ուսումնասիրել դալանները

Երևանի դալանները կամարաձև անցումներ են, որոնք ուրախացնում են իրենց գունագեղ նկարներով: Բանն այն է, որ մի քանի տարի առաջ դալանները ներկվեցին գեղարվեստական քոլեջների ուսանողների կողմից:

Երևանյան դալանների նկարները յուրատեսակ տեսարժան վայր են, որոնք քաղաքը դարձնում են ավելի կենսուրախ:

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future