Ներկեք Զատիկի ձվերը եղունգների ներկի օգնությամբ․ ներկման հետաքրքիր տարբերակներ (վիդեո)
VIDEOՇուտով քրիստոնական ամենակարեւոր տոներից մեկն է՝ Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը։ Տնային տնտեսուհիները ամեն անգամ նոր տարբերակներ են փնտրում՝ տոնի խորհրդանիշներից համարվող ձվերը գեղեցիկ ներկելու համար։ Լավ տնտեսուհիները այս գործընթացը կարող են անգամ արվեստի վերածել ու հաճելիորեն զարմացնել իրենց հարազատներին։
Տեսանյութում ներկայացվում է ձվերի ներկման 3 տարբերակ, որոնցից առաջինի համար ձեզ պետք կգա եղուգների ներկ։ Մի քանի կաթիլ լցնում են ջրի մեջ ու ձուն իջեցնում մեջը։
Երկրորդ տարբերակի համար անհրաժեշտ է գոլ ջուր, մի քիչ կերակրի ներկ եւ քացախ։ Ռեզինով փաթաթեք թվերն ու 15 րոպեով թողեք լուծույթի մեջ։
Երրորդ տարբերակը՝ անձեռոցիկով ու եղունգների ներկով ներկում։ Սակայն հիշեք, որ դրանք միայն զարդարելու համար են, այդպես ներկված ձվերն ուտել չի կարելի։
Պատրաստեց Past.am-ը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



