Պաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունի
SPORTԻսպանական «Խետաֆեն» պաշտոնապես հայտարարել է Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Դանիել Կարվախալի տեղափոխության մասին։
Անվանի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
«Իր կարիերայի ընթացքում Դանիել Կարվախալը նվաճել է 29 տիտղոս «Ռեալի» առաջին թիմի և Իսպանիայի հավաքականի կազմում, այդ թվում՝ 6 անգամ հաղթելով ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում և դառնալով Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն։ «Խետաֆեի» անունից ցանկանում ենք ողջունել Դանիել Կարվախալին և մաղթել նրան մեծ հաջողություններ կարիերայի նոր փուլում։ Բարի գալուստ «Կոլիզեում», Դանի»,- ասված է ակումբի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լա լիգան արգելափակել էր Կարվախալի տեղափոխությունը «Խետաֆե»՝ հայտավորված կասկածելի ցածր աշխատավարձի պատճառով։ Լիգայի տնտեսական հանձնաժողովը հրաժարվել էր գրանցել գործարքը՝ առաջարկված պայմանները համարելով ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների հնարավոր խախտում։
Հետևեք մեզ՝ այստեղ



