Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն
SPORTՀայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
«ACS SUPERCHESS» թիմը հաղթանակ է տարել անցկացրած բոլոր 9 հանդիպումներում։
Թիմի կազմը՝
- ՄԳ Հայկ Մարտիրոսյան (Հայաստան)
- ՄԳ Բոգդան-Դանյել Դյակ (Ռումինիա)
- ՄԳ Իվան Սոկոլով (Նիդերլանդներ)
- ՄԳ Դանիել Դարդհա (Բելգիա)
- ՄԳ Կոնստանտին Լուպուլեսկու (Ռումինիա)
- ՄԳ Ալեքսանդր Մոտիլյով (Ռումինիա)
- ՖՎ Մատեյ-Անդրեյ Կոյչև (Ռումինիա)
- ՄՎ Վլադիմիր Դոնչա (Ռումինիա)
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր՝ իր միջազգային վարկանիշը բարելավելով 7,8 կետով։
Շնորհավորում ենք Հայկին և թիմի բոլոր անդամներին՝ մաղթելով նոր հաղթանակներ։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



