Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով
INTERNATIONAL NEWSՎլադիմիր Զելենսկին հիստերիայի մեջ է և դժվար թե ունակ լինի կշռադատված գործողություններ կատարել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Զելենսկին, բնականաբար, լինելով հիստերիայի մեջ, այս պահին դժվար թե ունակ լինի որևէ կշռադատված գործողություն կատարել։ Եթե նա կշռադատված գործողությունների ընդունակ լիներ, հիմա խաղաղ բանակցությունների հակվածություն կցուցաբերեր»,-ասել է Պեսկովը «Вести»-ի հեղինակ Պավել Զարուբինին։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ դրա փոխարեն Զելենսկին «իր բոլոր հովանավորներից» » էլ ավելի շատ փող է պահանջում ՀՕՊ-ի և հեռահար սպառազինության համար, ինչպես նաև հասանելիություն Starlink-ին՝ Ռուսաստանի խորքերին հարվածներ հասցնելու նպատակով։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



