ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին
POLITICSՌուսաստանը վստահորեն պահպանում է աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկի դիրքերը, և նույնիսկ ներկայիս բարդ պայմաններում երկրի ագրոարդյունաբերական համալիրը կայուն է գործում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աշխատում են գյուղատնտեսության և վերամշակող ձեռնարկություններում։ Ձեր եռանդի և գործին նվիրվածության շնորհիվ Ռուսաստանը վստահորեն պահպանում է աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկի դիրքերը։ Նույնիսկ ներկայիս բարդ պայմաններում Ռուսաստանի ագրոարդյունաբերական համալիրը գործում է կայուն և անխափան»,- ասել է պետության ղեկավարը՝ շնորհավորելով գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության աշխատողների օրվա առթիվ։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



