Օբաման պարել է կնոջ և 106 տարեկան տատիկի հետ (տեսանյութ)
VIDEO106 տարեկան տատիկն այցելել է Սպիտակ տուն՝ հանդիպելու նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ՝ Միշել Օբամայի հետ։ Ջերմ ընդունելության տեսանյութը հրապարակել է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
Հոլովակում երևում է ուրախ երկարակյացը, որը նախագահի հետ հանդիպման է արժանացել։
106-ամյա տատիկը նույնիսկ պարել է նախագահական զույգի հետ։ Նա էներգիայով լեցուն և բավականին կենսախինդ է երևում։
Կինը նշել է, որ Սպիտակ տուն է ժամանել՝ հարգելու իր ժողովրդի պատմությունը։ Նա հպարտանում է, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահ է դարձել աֆրոամերիկացի։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



