Դիարբեքիրում PKK-ն կրկին թուրք զինվոր է սպանել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Դիարբեքիրի Սուր գավառում հերթական զոհի մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների հարձակման հետևանքով ծանր վիրավորվել է մեկ զինվոր, ով անմիջապես հոսպիտալացվել է: Չնայած բժշկական միջամտությանը՝ զինվորի կյանքը փրկել չի հաջողվել:
Դիարբեքիրի Սուր գավառում 2016 թվականի դեկտեմբերի 2-ից հայտարարված է փողոց դուրս գալու արգելք:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



