Հայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր Կամենդատյան
POLITICSԱյն, ինչ այսօր տեղի է ունենում մեր սահմաններին և մեր պետականության շուրջ, այլևս հնարավոր չէ փաթաթել դիվանագիտական բառապաշարի կամ հանդարտեցնող թեզերի մեջ։ Մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ պետական շահն ու արժանապատվությունը ստորադասվում են օրվա քաղաքական կոնյունկտուրային։
Բաքվի բռնապետական ռեժիմի համար սեփական զինվորը ընդամենը գործիք է, մանրադրամ, որի ճակատագիրը ոչ մեկին չի հետաքրքրում։ Սակայն ողբերգությունն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունը, սեփական վախերից ու հնարավոր կշտամբանքներից դողալով, ամեն ինչ անում է թշնամու ցանկացած քայլ արդարացնելու և հանրային արձագանքը լռեցնելու համար։
Ամեն օր մենք տեսնում ենք նոր «ֆոկուսներ», նոր մանիպուլյացիաներ, որոնց միակ նպատակն է թաքցնել անզորությունն ու պատասխանատվությունից խուսափելը։ Բայց հանրային հիշողությունը կարճ չէ, և պատմությունն ու իրավական համակարգը ի վերջո տալու են իրենց գնահատականը։
Ժամանակն է վերջ դնելու այս անհամարժեք զիջողականությանը։ Պետության անվտանգությունն ու արժանապատվությունը չեն կարող կառուցվել վախի և միակողմանի նահանջների վրա։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



