Թրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին գնել է 1-5 միլիոն դոլարի SpaceX ընկերության պարտատոմսեր։ Դրանից երկու օր անց նա ստորագրել է առևտրային տիեզերական արձակումների կանոնակարգերը մեղմացնող հուշագիր, որը կարող է շահավետ լինել Իլոն Մասկի ընկերության համար։ Այս մասին, հղում անելով էթիկայի վերաբերյալ ֆինանսական հայտարարագրերին, հայտնում է CNN-ը։
Ըստ նույն փաստաթղթերի՝ Թրամփը նաև մինչև 25 միլիոն դոլարի Meta-ի բաժնետոմսեր և 6 միլիոն դոլարի Microsoft-ի բաժնետոմսեր է գնել՝ Սպիտակ տանը տեխնոլոգիական ոլորտի ղեկավարներին հյուրընկալելուց մի քանի շաբաթ առաջ։
Սպիտակ տունը հերքել է շահերի բախման հնարավորությունը՝ հայտարարելով, որ Թրամփի ներդրումները կառավարում են անկախ ֆինանսական կառույցները, իսկ նախագահն ու նրա ընտանիքը չեն կարող ազդել բաժնետոմսերի և պարտատոմսերի գնման կամ վաճառքի որոշումների վրա։



