Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա
INTERNATIONAL NEWSԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցը կրակել է տղամարդու վրա Նյու Յորքի Մարբլ Հիլլ շրջանում իրականացված գործողության ընթացքում։ Տուժածի ավտոմեքենայում եղել է հինգ տարեկան երեխա։ Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ հոկտեմբերի 8-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 16:00-ին։
Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտնել է, որ, նախնական տվյալներով, գործակալները շրջափակել են տղամարդու և երեխայի ավտոմեքենան, որից հետո հնչել է մի քանի կրակոց։ Ենթադրվում է, որ երեխան ֆիզիկական վնասվածքներ չի ստացել։
Մամդանին տեղի ունեցածն անվանել է ծայրահանդիճան լուրջ միջադեպ և հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ խոսելու մտադրության մասին՝ պահանջելով դադարեցնել ICE-ի գործողությունները քաղաքում։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը, որը համակարգում է ICE-ի աշխատանքը, հայտնել է, որ աշխատակիցներն իրականացնում էին թիրախային գործողություն նախկինում քրեական հանցագործությունների համար դատապարտված Դոմինիկյան Հանրապետության քաղաքացուն ձերբակալելու ուղղությամբ։ Գերատեսչության վարկածով՝ աշխատակիցը զենք է կիրառել՝ վիրավորելով տղամարդուն, ով երկրում գտնվում էր ապօրինի։
Կրակոցներից հետո ICE-ի աշխատակիցները տուժածին ցուցաբերել են առաջին օգնություն։ Տղամարդուն տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Նախարարության տվյալներով՝ նա ողջ է մնացել։



