Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ
INTERNATIONAL NEWSՕմանը և Իրանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում տարանցման անվտանգ երթուղիների վերաբերյալ և շուտով իրենց առաջարկը կներկայացնեն միջազգային մակարդակով, հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իրանի և Օմանի միջև խորհրդակցությունների գործընթացը հաջող է ընթանում։ Բացի Հորմուզի նեղուցում երկկողմ անվտանգ երթուղիների աշխարհագրական կոորդինատների շուրջ պայմանավորվածությունից՝ կողմերը փոխըմբռնման են հասել նաև այն հարցում, թե ինչպես է այդ հարցը ներկայացվելու համապատասխան միջազգային մարմնին», - մեջբերել է IRNA գործակալությունը Բաղայիի խոսքերը։
Դիվանագետը հավելել է, որ ծրագիրը կներկայացվի «մոտ ապագայում»։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Unibank Joins the Armenian Solar Energy Association
4
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation
5
Ucom Measures the Environmental Impact of Its Operations



