Օրվա բաղադրատոմսը. Կաթնաշոռով և բանանով տորթ
LIFEԲաղադրիչներ
Խմորի համար
ձու – 4 հատ
շաքարավազ – 180 գր
ալյուր – 180 գր
կակաո – 1 ճ/գդ
փխրեցուցիչ – 0,5 թ/գդ
ջուր – 4 ճ/գդ(եռման)
Խոնավեցման համար՝
ջուր – 100մլ
շաքարավազ – 50մլ
կոնյակ – 20մլ
Կրեմի համար
ժելատին – 15 գր
ջուր – 1/4 բաժակ
սերուցք 30-35% յուղայնությամբ – 500 մլ
բանան – 4 հատ+2 հատ
կաթնաշոռ – 250 գր
շաքարավազ – 150 գր
շոկոլադ սև – 100 գր(քերած)
կակաո
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք բիսկվիթը։ Ձվի սպիտակուցներն առանձին հարում ենք այնքան մինչև փրփրանման զանգված ստանանք։ Դեղնուցները եռման ջրի հետ հարում ենք և աստիճանաբար շաքարավազ ավելացնում։ Այնուհետև դեղնուցների զանգվածի մեջ ենք լցնում սպիտակուցները և խառնում։

- Ավելացնում ենք ալյուրը, կակաոն,փխրեցուցիչը և լավ խառնում։ Խմորը լցնում ենք յուղաթղթով պատված կլոր ձևամանի մեջ (26 սմ տրամագծով ձևամանը հարմար կլինի)։ Բիսկվիթը թխում ենք 30 րոպե 180 աստիճանում։ Պետք է ստացվի մոտավորապես այնպես, ինչպես պատկերված է նկարում։

- Թողնում ենք մի քանի ժամ սառչի։ Այնուհետև վերցնում ենք շրջանը , եզրից 2 սմ դեպի ներս շրջան ենք կտրում և մեջտեղի հատվածը հանում։
Բիսկվիթը խոնավեցնում ենք. խառնում ենք ջուրը, շաքարավան ու կոնյակը և բիսկվիթը խոնավեցնում։
- Այնուհետև փորվածքի մեջ բանանի կտորներ ենք դնում։

- Պատրաստում ենք կրեմը։ Մնացած 2 բանանը բլենդերով հարում ենք, սարքելով խյուս, այնուհետև միացնում կաթնաշոռի և շաքարավազի հետ։ Ժելատինի վրա ջուր ենք լցնում և թողնում 20 րոպե, ապա ժելատինով կաթսան դնում ենք գոլորշու վրա և տաքացնում (ոչ մի դեպքում չենք հասցնում եռման աստիճանի): Սերուցքի կեսը հարում ենք այնքան մինչև պինդ փրփուր դառնա, ապա ավելացնում ենք ժելատինը, կաթնաշոռային զանգվածը և խառնում։

- Ավելացնում ենք քերած շոկոլադն ու մնացած սերուցքը։ Այդ ամենը զգուշորեն խառնում ենք։ Եթե զանգվածը թույլ է տեղափոխում ենք սառնարանը։
Թանձրանալուց հետո լցնում ենք բանանի վրա։
- Մնացած բիսկվիթը փշրում ենք և լցնում միջուկի վրա։ Թեթևակի սեղմում ենք։ Վրայից կարող ենք կակաո լցնել։ Գիշերը թողնում ենք սառնարանում, առավոտյան` համտեսում։


Կարող ենք բանանը փոխարինել անանասով, ելակով կամ ցանկացած տեսակի այլ մրգով`ըստ ճաշակի:)
Շեֆ Խոհարար
1
Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ progr...
4
Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad Announced
5
STEM Acceleration Award 2025 Held with Idram’s Support



