Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում»
SPORTՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնական խաղերում առաջին գոլն է խփել իսպանական «Տեներիֆեի» կազմում: Իսպանիայի Սեգունդայի 8-րդ տուրում «Տեներիֆեն» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվել է «Կորդոբային»: Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել 57-րդ րոպեին, իսկ 11 րոպե անց գոլ է հեղինակել: Դա 23-ամյա Ռանոսի առաջին հանդիպումն էր ընթացիկ առաջնությունում: «Տեներիֆեն» 8 խաղից հետո 11 միավորով 12-րդ տեղում է:
Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի հավաքականի հավաքը բաց էր թողնում վնասվածքի պատճառով: Նա ամռանը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» է տեղափոխվել «Տեներիֆե», որի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր: Ըստ Transfermarkt-ի՝ իսպանական ակումբը 300 հազար եվրո է վճարել հայ ֆուտբոլիստի համար։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



