Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանան
SOCIETYՆոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն․ կացության կարգավիճակ տրամադրելու բոլոր հիմքերով վարչական վարույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով։
Այս բարեփոխումը նպատակ ունի բարձրացնել ծառայությունների մատուցման արդյունավետությունը և քաղաքացիներին ազատել հերթերում սպասելու անհրաժեշտությունից։
Ուժի մեջ մտնող փոփոխությունների համաձայն՝ կացության կարգավիճակ տալու դիմումների քննարկման և համապատասխան վարույթների իրականացման համար սահմանվում են պետական տուրքեր։
Միաժամանակ, նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ տալու դիմումը մերժելու դեպքում գանձված պետական տուրքը վերադարձման ենթակա չի լինելու։
Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը կսահմանվի 150 000 դրամ՝ նախկին 105 000 դրամի փոխարեն, իսկ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար՝ 250 000 դրամ՝ նախկին 140 000 դրամի փոխարեն։
Պետական տուրք կսահմանվի նաև բնակության օրինականությունը հավաստող վկայական տրամադրելու համար՝ 30 000 դրամի չափով։ Ներկայումս նման ծառայության համար պետական տուրք սահմանված չէ։
Բացի այդ, 2027 թվականի հունվարի 1-ից պետական տուրք կսահմանվի նաև աշխատանքային վիզայի տրամադրման համար՝ 15 000 դրամի չափով։
Փոփոխությունները պայմանավորված են նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ, ինչպես նաև օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունում կացության և բնակության հարցերով մատուցվող ծառայությունների արդիականացման ու վարչարարության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



