Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքական համակարգի ընդդիմադիր հատվածը ֆիասկոների հիմնական պատճառները

BLOG

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կարդացե՛ք և ասեք, թե մեր իրականության մեջ, որ ընդդիմադիր ուժն է «Հեղափոխությունից» առաջ հաշվի առնում ստորև ներկայացրածի, գոնե, 5 տոկոսը: Վերոգրյալին պատասխանելուց հետո կհասկանաք քաղաքական համակարգի ընդդիմադիր հատվածը ֆիասկոների հիմնական պատճառները: 

Որքան էլ խաղաղ անհնազանդության հիմնական ռազմավարությունը մշակված լինի բազմակողմանի և իրատեսական հաշվարկների հիման վրա այն անհնար է իրականացնել առանց այլ՝ ավելի կոնկրետ նպատակներ իրականացնող առանձին ռազմավարական քարոզարշավների: Առանձին ռազմավարական քարոզարշավներն էլ իրենց հերթին պետք է ունենան առանձին գործողությունների համալիր ծրագրից բաղկացած մարտավարություններ: Մարտավարությունն ու համալիր գործողությունների ծրագիրը ավելի մանրակրկիտ մշակման կարիք ունեն: Վերջիններս պետք է այնպես մշակել, որպեսզի կարողանան իրականություն դարձնել առանձին ռազմավարական քարոզարշավների առաջադրած կոնկրետ նպատակները: Շարժման ռազմավարությունների և մարտավարության մշակման համար անհրաժեշտ են այնպիսի անհատներ, ովքեր բացի ինտելեկտուալ բարձր մակարդակից տիրապետում են նաև ռազմավարական մտածելակերպին, ստեղծագործ միտք և հմտություններ ունեն:

 Առանձին ռամավարական քարոզարշավներ և մարտավարություն մշակողները պետք է հաշվի առնեն տարբեր գործոններ և խնդիրներ, որոնցից մի քանիսին կանդրադառնանք ստորև: 

• Առանձին ռամավարական քարոզարշավներ և մարտավարություն մշակողները պետք է որոշեն առանձին ռազմավարական քարոզարշավի հիմնական նպատակները և իրենց հնրավոր ուժի աղբյուրների ներդրումն այն իրականացնելիս:

• Առանձին ռազմավարական քարոզարշավի համար նախատեսված յուրաքանչյուր ընդհանուր միջոցառման ընթացքում անհրաժեշտ է որոշել, թե ինչ փոքր մարտավարական ծրագրեր և համալիր գործողությունների ծրագիր է հարկավոր օգտագործել հակառակորդի ուժի աղբյուրները սահմանափակելու համար: Հարկավոր է սկզբունք դարձնել այն տրիվյալ իրողությունը, որ ցանկացած մեծ նպատակների իրականացումը բաղկացած է առավել մանր գործողությունների ճշտգրիտ ընտրությամբ և արդյունավետ կիրառմամբ:

• Նախորոք որոշել, թե հատկապես, որ առանձին խումբն ինչ գործառույթ պետք է իրականացնի շարժման ընթացքում: Հստակեցնել առանձին խմբերի ներսում անհատների դերաբաժանումը և սահմանել այդ խմբերում որոշումների կայացման ընդհանուր սկզբունքներն ու միմյանց հետ ներդաշնակ աշխատելու պայմաններ ստեղծել:

• Կազմել շարժման ընթացիկ հռետորաբանությունն և հաշվետվողականության հիմնական ձևաչափը: Հարկավոր է հիշել, որ շարժման ընթացիկ հռետորաբանության մեջ առկա չափազանցություններն ու օբյեկտիվ իրականությանը չհամապատասխանող ցանկացած միտք կամ կոչ կարող է խիստ վնասակար լինել շարժման վերջնական հաջողության համար: Հարկավոր է նաև խելամիտ պահնաջների հստակ սահմանումն իրականացնել այնպես, որպեսզի այն իրականացնելու համար ռազմավարական քարոզարշավների մասնակիցները հնարավորինս քիչ շեղվեն իրենց առօրյա կյանքի հունից:

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK