Ժայռից ընկած 13-ամյա տղան ծանր վիճակում է
SOCIETYՌուսաստանի Պերմի երկրամասի Կունգուր քաղաքում հոկտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ 13-ամյա տղան ընկել է ժայռից՝ նախկին քարհանքի տարածքում գտնվող կեչու պուրակում։
Տուժածին նկատել են պատահական անցորդները և ահազանգել փրկարարներին։ Դեպքի վայր ժամանած որոնողափրկարարները հայտնաբերել են երեխային, առաջին բուժօգնություն ցուցաբերել և հատուկ ողնաշարի հենարանի միջոցով տեղափոխել շտապօգնության անձնակազմին։
Past.am-ի տեղեկություններով՝ երեխային նախ տեղափոխել են Կունգուրի հիվանդանոց, այնուհետև՝ Պերմ։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր։
Past.am-ը շարունակում է հետևել դեպքի հետագա մանրամասներին։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



