Հայ շախմատիստները կմասնակցեն Չինաստանում անցկացվելիք մրցաշարերին
SOCIETYՓետրվարի 26-ին հայ շախմատիստները կմեկնարկեն Չինաստանում անցկացվելիք Հյուանի- ան 2016 շախմատային փառատոնում: Հայաստանը փառատոնի շրջանակում անցկացվելիք մրցաշարերում կներկայացնեն Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Փառատոնի շրջանակում կանցկացվի 3 մրցաշար: Մասնավորապես, համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով արագ շախմատի (շվեյցարական մրցակարգ, 7 տուր), կայծակնային խաղի (երկու շրջան, 30 տուր) և բասկյան շախմատի (միաժամանակ երկու գույնի խաղաքարերով պարտիաներ, շվեյցարական մրցակարգ, 5 տուր) մրցաշարերը: Վերջինն անցկացվում է թե կանանց, թե տղամարդկանց շրջանում։ Կանանց եւ տղամարդկանց մրցաշարերին կմասնակցի 16-ական շախմատիստ:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



