Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց
SOCIETYԱդրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը, որը Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել էր հայ կնոջ վրա, 2 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ, ապա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Նա վերակենդանացման բաժանմունքում է։
Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՔՕ 5 հոդվածի հատկանիշներով։



