Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը
SOCIETYԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ հարուցված քրեական վարույթում պարզվում է` չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը։
Ըստ գլխավոր դատախազության` հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 207-րդ հոդվածի 1-ին մասով:
166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ- առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է` զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։
335-րդ հոդվածի 1-ին մաս- Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը
Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը՝
պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
207-րդ հոդվածի 1-ին մաս- Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը
Մարդու կամքին հակառակ կամ կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործելը`
պատժվում է տուգանքով առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



