«Հրապարակ». Փաստորեն բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի անպաշտպան են, քան ցանկացած շարքային քաղաքացի
POLITICS«Մեզ ասացին, որ իր ազատման լուրը ստանալով արդեն նախկին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վրդովվել է, թե՝ լրատվամիջոցները ստում են, չկա նման բան, հիմա կզանգեմ կհերքեն։ Նույնքան զարմացել և վրդովվել էր նրա մամուլի խոսնակը՝ մեր լրագրողի զանգին ի պատասխան։
Զարմացել էին նաև կառավարությունում աշխատող բարձրաստիճան պաշտոնյաները։ Այս բոլորը խոսում է այն մասին, որ պաշտոնաթողությունը եղել է բոլորի համար անսպասելի։ Թերևս մեկ, կամ գուցե մի քանի մարդ է իմացել։ Իսկ դա կարող է երկու բան նշանակել՝ կամ պաշտոնյան շատ մեծ, կոպիտ խախտում է կատարել, գուցե՝ հանցանք։ Կամ իշխանությունն արհամարհում է մարդուն՝ իր իսկ նշանակած բարձր պաշտոնյային և նա ավելի անպաշտպան է, քան ցանկացած շարքային քաղաքացի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



