Հարբած կինը մեքենայով վրաերթի է ենթարկել մորը
SOCIETYՌուսաստանի Բուրյաթիայի Հանրապետությունում ոստիկանությունը պարզում է 74-ամյա կնոջ մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել Կյախտինսկի շրջանի Կուդարա-Սոմոն գյուղում։ Նախնական տվյալներով՝ 45-ամյա տեղացի կինը մեքենան վարել է ալկոհոլի ազդեցության տակ։
Past.am-ի փոխանցմամբ՝ Toyota Premio-ի վարորդը բախվել է տան ցանկապատին, ինչի հետևանքով մեքենան հարվածել է դարպասը բացող իր 74-ամյա մորը։
Ստացած վնասվածքները տարեց կնոջ համար մահացու են եղել։
Past.am-ի տեղեկություններով՝ իրավապահները շարունակում են պարզել դեպքի բոլոր հանգամանքները։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



