Ռոնալդուին սպառնում է որակազրկում
SPORTԿրիշտիանու Ռոնալդուին սպառնում է տուգանք և 6 ամսվա որակազրկում Պորտուգալիայի հավաքականից առանց որեւէ հիմնավորված պատճառի ինքնակամ հեռանալու համար, հաղորդում է պորտուգալական A Bola-ն։
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությամբ՝ ազգային թիմի մարզումը, հանդիպումը կամ այլ միջոցառում ինքնակամ լքելու համար ֆուտբոլիստը կարող է որակազրկվել մինչև 6 ամիս և տուգանվել հազար եվրոյով։
Ռոնալդուն սեպտեմբերի 30-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում լքել էր ազգային թիմի մարզումը, երբ նախախաղային ասուլիսում հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշն ակնարկել էր, որ Ռոնալդուն չի խաղա նաեւ Դանիայի թիմի դեմ։
Ռոնալդուն պահեստայինների թվում էր մնացել Նորվեգիայի ընտրանու դեմ երկրորդ տուրի խաղում։ Պորտուգալիան հաղթել էր 2։1 հաշվով։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



