ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ
SOCIETYՍյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու դեպքի առնչությամբ ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայող։ Այս մասին հայտնել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։
Ըստ ԱԱԾ-ի՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայկական կողմին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատել Հայաստանի սահմանը։
Past.am-ի փոխանցմամբ՝ դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմինները սկսել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաքիում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Past.am-ի տեղեկություններով՝ դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։



